Օնտակե հրաբխի ժայթքման շրջանում վերսկսվել են կորածների որոնումները
ՄիջազգայինՃապոնիայում փրկարարները վերսկսել են այն 12 հոգու որոնումները, որոնք անհայտ կորել են Նագանոյի և Գիֆուի պրեֆեկտուրաների սահմանին Օնտակե հրաբխի (բարձրությունը 3067 մետր) ժայթքման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ժայթքումն սկսվել է սեպտեմբերի 27-ին: Դրա զոհ է դարձել 51 մարդ: Դրանք հրաբխի ժայթքման հետևանքով ամենամեծ թվով զոհերն են երկրի ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում:
Զոհերի մեծ մասի մահվան պատճառ են դարձել հրաբխային քարերի անկման հետևանքով ստացած վնասվածքները: Նախկինի պես անհայտ կորած է համարվում 12 մարդ: Շուրջ 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
Կորածների որոնումները բարդանում են անբարենապաստ եղանակային պայմանների պատճառով. այսպես, հանգստյան օրերին փրկարարները չեն կարողացել դուրս գալ լեռներ «Ֆանֆոն» թայֆունի բերած տեղատարափ անձրևների և քամու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: