Քերրի. ԱՄՆ-ն կաշխատի ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ՝ Փհենյանին խիստ պատասխան տալու համար
ՄիջազգայինԱՄՆ-ն անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի Հյուսիսային Կորեայի դեմ, որպեսզի դաշնակիցներին պաշտպանի Փհենյանի միջուկային վերջին փորձարկումների լույսի ներքո:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Փհենյանի գործողություններն ապակայունացնող են, անօրինական, բացահայտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերն ու Հյուսիսային Կորեայի ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Քերրին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կդիմի գործընկերներին, որպեսզի Փհենյանի դեմ համակարգված գործողություններ մշակի:
«Հույս ունենք, որ «վեցնյակից» մեր գործընկերներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Հյուսիսային Կորեայի ռեժիմը հասկանա, որ իր անօրինական եւ վտանգավոր գործողությունները հետեւանքներ են ունենալու»,- հավելել է Քերրին: