Ծայրահեղականության համար կասկածվող մոտ 300 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայում տարվա սկզբից ի վեր
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները տարվա սկզբից ի վեր գրեթե 300 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործունեության կասկածանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը:
«Մենք մանրակրկիտ աշխատանք ենք տանում և արդեն արդյունքներ ունենք: Տարվա սկզբից ի վեր` ձերբակալվել է 293 մարդ, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբերի գործունեության հետ»,- բացատրել է նախարարը:
Նախորդ կիրակի Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ հայտնաբերվել է ավտոմեքենա, որի ներսում եղել են մի քանի գազի բալոններ և բենզին: Տաք հետքերով ձերբակալվել է մի քանի մարդ: Մի քանի օր անց հատուկ ծառայությունները կարողացել են ձերբակալել 3 կանանց, որոնցից մեկը դանակով հարվածել է ոստիկանին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: