Թուրքիայի քրդերի առաջնորդ ցմահ դատապարտված Օջալանին թույլ են տվել հանդիպել ընտանիքի հետ
ՄիջազգայինՔուրդիստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ով ցմահ դատապարտված է և գտնվում է թուրքական Իմրալա կղզու բանտում, թույլ են տվել հանդիպել ընտանիքի հետ Կուրբան բայրամի ընթացքում, հայտնում է Daily Sabah թերթը:
Նշվում է, որ վերջին անգամ Օջալանին այցելել են ապրիլին: Այն ժամանակ իր մոտ են եկել Բռնությունների կանխման և անմարդկային կամ ստորացնող վերաբերմունքի կամ պատժամիջոցների հարցով Եվրոպական հանձնաժողովի աշխատակիցները:
Սովորաբար հանձնաժողովը յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ գալիս է ստուգելու թուրք քրդերի առաջնորդի վիճակը, սակայն այս անգամ հանձնաժողովի պատվիրակությունը որոշել է չայցելել Օջալանին` չնայած նրա փաստաբանների խնդրանքին:
Օջալանը դատապարտվել է ցմահ ազատազրկման 1999-ին: