Հնդկաստանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի
ՄիջազգայինԱյսօր երկու երիտասարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում`Քաշմիրի հովտում ցուցարարների և անվտագության ուժերի բախման հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` նշելով, որ զոհերի թիվը հասել է 75-ի:
Իրավապահ մարմինների տվյալներով` երկու զոհվածն էլ մասնակցել են հովտի հարավում Բոտենգոո և Տուկրոո քաղաքներում տեղի ունեցած բախումներին: Տեղի բնակիչները քարեր են նետել ոստիկաններին, վերջիններս ստիպված են եղել զենք կիրառել, ինչի հետևանքով մեկ պատանի զոհվել է արցունքաբեր գազով նռնակից գլխին ստացած վնասվածքի հետևանքով, երկրորդը մահացել է հրազենային վերքի հետևանքով:
Քաշմիր և Ջամմու նահանգում, որի մեծամասնությունը կազմում են մահմեդականները, արդեն երկու ամիս պահպանվում է լարված իրավիճակը: Այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին հնդկական անվտանգության ուժերը ոչնչացրել են «Հիզբ ալ Մուջահիդդին» խմբավորման առաջնորդներից մեկին` Բուրհան Մուզաֆֆար Վանիին, նահանգում զանգվածային անկարգություններ են սկսվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Հնդկաստանի կենտրոնական կառավարությունը որոշել է լրացուցիչ զինվորական զորակազմ ավելացնել այդ երկու նահանգներում: