FIDE-ում հերքել են տեղեկությունն այն մասին, որ Իլյումժինովն ԱՄՆ քաղաքացիություն է խնդրել
ՄիջազգայինՇախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Կիրսան Իլյումժինովը չի դիմել ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով, նա միայն պատրաստակամություն է հայտնել դիտարկել այդ տարբերակը իր շահերի պաշտպանության ժամանակ` անհրաժեշտության դեպքում: Այդ մասին «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում FIDE-ի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բագաբաևը:
Իլյումժինովը մայիսին դատի է տվել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը՝ պահանջելով պատժամիջոցների ցանկում իր ազգանունն անհիմն ներառելու համար ներողություն և 50 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում: Օգոստոսի վերջին FIDE-ի ղեկավարին թույլ են տվել մտնել Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռ:
Կիրակի օրը ԶԼՄ-ները հայտնել են, որ Իլյումժինովը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով իրեն քաղաքացիություն տրամադրել: