Լեհաստանում պատասխանատվության կենթարկեն «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար
ՄիջազգայինԼեհաստանի նոր օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտությունն օգտագործողներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երկրի Ազգային հիշողության ինստիտուտի քննչական բաժնի ղեկավար Անջեյ Պոզորսկուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի կեսին Լեհաստանի կառավարությունն օրինագիծ է ընդունել, որը ենթադրում է «Լեհաստանի տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբար» արտահայտության փոխարեն «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտություն օգտագործող երկրի քաղաքացիներին ու օտարերկրացիներին երեք տարվա ազատազրկման դատապարտել:
Նշվում է, որ ոչ դիտավորյալ հանցագործության դեպքում իրավախախտին սպառնում է տուգանք: