Ռեյգանի դեմ մահափորձ կատարած ամերիկացին դուրս է եկել հոգեբուժարանից
ՄիջազգայինԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած ամերիկացի Ջոն Հինքլի կրտսերը դուրս է եկել հոգեբուժարանից, հաղորդում է Associated Press-ը։
Հոգեբուժրանում նա անցկացրել է 35 տարի։
Գործակալության փոխանցմամբ, Հինքլին տեղավորվել է Վիրջինիայի նահանգի Ուիլյամսբուրգ քաղաքում, մոր բնակարանում։ Առանձնանալ ու ինքնուրույն ապրել տղամարդը կկարողանա միայն մեկ տարի հետո, նրան նաեւ արգելվել է շփվել մամուլի հետ, հաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում առանց հատուկ թույլտվության, նաեւ օգտագործել ալկոհոլ։
Հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո Հինքլին կշարունակի հոգեթերապիայի սենասները։ Առաջիկա 1,5 տարում նա ամսական երկու անգամ առանձին պետք է հանդիպի իր բժշկին եւ ամենշաբաթյա խմբակային հանդիպումների այցելի։ Բացի այդ, նա պետք է աշխատի շաբաթական առնվազն 3 օր։
Հուլիսի վերջին դաշնային դատարանը որոշել է, որ 61-ամյա Հինքլին այլեւս չի տառապում հոգեբանական խախտումով, որի հետեւանք էր դարձել երկրի ղեկավարի դեմ մահափորձը, որպեսզի իր վրա գրավի դերասանուհի Ջոդի Ֆոսթերի ուշադրությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 40-րդ նախագահի դեմ մահափորձը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 30-ին։