Փարիզում հակահասարակական պահվածքի դեմ պայքարի ծառայություն է ստեղծվել
ՄիջազգայինՓարիզի իշխանությունները քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հակահասարակական պահվածքի դեմ պայքարի ծառայություն են ստեղծել, հայտնում է BFMTV-ն:
Նոր կառույցում 1,8 հազար մարդ կաշխատի: Նրանց պարտականության մեջ է մտնում ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում պարեկելը` ի հայտ բերելու եւ կասեցնելու փարիզեցիների եւ քաղաքի հյուրերի անպատշաճ պահվածքը: Մասնավորապես, կհետեւեն, որ մարդիկ ծխուկները եւ ծամոնը աղբարկղը նետեն, ինչպես նաեւ` որ կենցաղային թափոնները հայտնվեն հատուկ կոնտեյներներում:
Բացի այդ, պարեկները կորսան բնական կարիքները հասարակական վայրերում հոգալու սիրահարներին:
Անհրաժեշտության դեպքում կարգի ապահովման աշխատակիցները կարող են օրինախախտի նկատմամբ ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել` մահակներ եւ արցունքաբեր գազով բալոններ: Պարեկները իրավունք ունեն տեղում տուգանք նշանակել (չափը 68 եվրո է կազմում) կամ օրինախախտներին հասցնել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանցով կզբաղվեն արդեն ավելի լուրջ մակարդակում:
Քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ նոր ծառայության աշխատանքի արդյունքում Փարիզի փողոցներն ավելի մաքուր կդառնան: Բացի այդ, արտակարգ դրության (ԱԴ) պայմաններում, որը գործում է Ֆրանսիայում, վերահսկողության ուժեղացումը չի խանգարի, պնդում են քաղաքապետարանի պաշտոնյաները: