Ֆրանսիացին ջիհադի համար Սիրիա մեկնելու արգելքի պատճառով մահախեղդ է արել մորը
ՄիջազգայինՖրանսիական Վերին Նորմանդիա երկրամասի Գավր քաղաքում քսանամյա երիտասարդը ջիհադի համար Սիրիա մեկնելու արգելքի պատճառով մահախեղդ է արել մորը. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Info-ին:
Ֆրանսիական ոստիկանության հաղորդմամբ` սպանությունն անելուց հետո հանցագործն ինքն է զանգահարել հերթապահ մաս ու խոստովանել արարքը: Ձերբակալումից հետո երիտասարդը հայտնել է քննիչներին, որ ինքը նման քայլի է դիմել ծայրահեղ գաղափարների ազդեցության տակ գտնվելու պատճառով:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների` երիտասարդը տառապում է հոգեկան խանգարումներից: Իր ծայրահեղական համոզմունքների պատճառով ավելի վաղ ոստիկանության ուշադրությանն արժանանալու վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: