Էրդողանը Իվանիշվիլիին խնդրել է փակել Բաթումի խաղատունը
ՄիջազգայինGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խնդրել է փակել Վրաստանում գտնվող խաղատունը: Այս մասին Իվանիշվիլին այսօր հայտարարել է տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
Իվանիշվիլին համաձայնել է, որ անչափահասների համար պետք է մոլախաղերի հարցում ներդնել կոշտ սահմանափակումներ. «Ես հաճույքով կարգելեի, սակայն դա տնտեսական հարց է և չի կարելի դրա հանդեպ ունենալ նման կտրուկ վերաբերմունք:
Դա հատկապես վերաբերում է Աջարիային, Բաթումին, դա իր տեղն ունի երկրի ու բիզնեսի զարգացման մեջ: Անհրաժեշտ է շուտափույթ խստացնել անչափահասների մուտքն այնտեղ»:
Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, և խաղատան առկայությունը նպաստում է զբոսաշրջային հոսքի մեծացմանը. «Դա փաստ է և անթույլատրելի է հերքել այն: Խաղատունն իր դերն ու ներդրումն ունի:
Հիշում եմ, որ երբ հանդիպեցի Էրդողանի հետ, առաջինը, որը նա խնդրեց, խաղատունը փակելն էր: Այնտեղից եկողների մեծ մասը նույնպես տառապում են այդ խաղատնից: Սակայն ինչ անել՝ դա բիզնես է: Մարդկանց դուր է գալիս, նպաստում է զբոսաշրջությանը»: