Բելառուսի խորհրդարանում վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ 2 ընդդիմադիր պատգամավոր է հայտնվել
ՄիջազգայինԲելառուսում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ստորին պալատ է անցել ընդդիմադիր ուժերի երկու ներկայացուցիչ, ովքեր հանդես են գալիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաբան Աննա Կոնոպացկայան ընդդիմադիր Միավորված քաղաքացիական կուսակցության անդամ է 1990-ականների կեսերին դրա հիմնվելու պահից ի վեր:
Լեզվաբան Ալյոնա Անիսիմը Բելառուսական լեզվի միության նախագահի տեղակալն է: Այս կառույցը պահանջում է իշխանություններից առաջնահերթություն տալ ազգային լեզվին և ազգային արժեքներին քաղաքականությունում և կյանքում:
Ընդհանուր առմամբ, բելառուսական խորհրդարանում կա 110 տեղ, այնպես որ ընդդիմադիր պատգամավորներն ընդհանուր թվի 2 տոկոսից էլ քիչ մասն են կազմում:
Բելառուսի խորհրդարանում 1990-ականների կեսերից չի եղել ընդդիմության ներկայացուցիչ։