Դևիդ Քեմերոնը հայտարարել է բրիտանական խորհրդարանից հեռանալու մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կլքի բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի անդամի պաշտոնը, ուր նա ընտրվել էր Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի շրջանից, փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի անդամի պաշտոնում մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները:
Քեմերոնի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել խորհրդարանում, սակայն իր համար դժվար է մնալ այդ պաշտոնում և միևնույն ժամանակ չշեղել նոր կառավարությանն աշխատանքից:
Նա նաև նշել է, որ իր որոշումը կապված չէ կառավարության`կրթության համակարգի բարեփոխման պլանների հետ, որոնց նա դեմ էր որպես խորհրդարանի պատգամավոր:
Քաղաքական գործիչը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը: