Բեռլինի կենտրոնում փախստականը սպառնացել է ինքնասպան լինել
ՄիջազգայինԲեռլինի կենտրոնում կիսամերկ փախստականը սպառնացել է ինքնասպան լինել եւ ընտանիքի հետ հանդիպում ու հեռուստատեսության ժամանում պահանջել: Ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BILD-ը:
Ականատեսների խոսքով՝ Ալեքսանդերպլացի շատրվանի ավազանը մտած տղամարդը թափահարել է կոտրած շիշն ու սպառնացել կտրել կոկորդը: Նրա կուրծքն ինչ-որ կարմիր բանով է պատված եղել: Ոստիկաններն իրավախախտին հասել են վերամբարձ կռունկի օգնությամբ:
BILD-ի տվյալներով՝ իրավախախտը Եգիպտոսի քաղաքացի է: Նրա արարքի պատճառը փախստականի կարգավիճակ տրամադրելու գործընթացի ձգձգումն է: