Բիշքեկի ահաբեկչության մեջ «ռուսական հետք» են հայտնաբերել
ՄիջազգայինՇանհայի համագործակցության կազմակերպությունը հաստատել է, որ Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունեն նաև տաջիկական, չինական և ռուսական արմատներ ունեցող անձինք, գրում է ռուսական РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սմիրնովը:
«Բիշքեկի ահաբեկչության գործին առնչվող անձանց բացահայտելուն ուղղված աշխատանքները շարունակվում են Շանհայի համագործակցության կազմակերպության հատուկ ծառայությունների համակարգմամբ», - ասել է Սմիրնովը:
Նրա խոսքով՝ ահաբեկչության մեջ նկատվում են տաջիկական, չինական և ռուսական հետքեր:
Ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել էր, որ ահաբեկչության պատվերն իրականացրել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող խմբավորման գրոհայինները։
Բիշքեկում Չինաստանի դեսպանատան տարածքում օգոստոսի 30-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, գրանցվել էին զոհեր: