Թուրքական ԶՈՒ-ն թուրք-իրաքյան սահմանին քրդական 3 դիրք է ռմբակոծել
ՄիջազգայինԹուրքական ԶՈՒ-ն այսօր թուրք-իրաքյան սահմանին քրդական 3 դիրք է ռմբակոծել, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական ուժերը F16 կործանիչների օգնությամբ խոցել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ենթակայության տակ գտնվող 3 դիրք:
Գործակալությունը հայտնում է, որ թուրք-իրաքյան սահմանին օդային գործողությունները շարունակական բնույթ են կրելու: