Սիրիական հակամարտության ընթացքում ավելի քան 300.000 մարդ է մահացել. զեկույց
ՄիջազգայինԱվելի քան 300.000 մարդ է մահացել սիրիական հակամարտության ընթացքում 2011թ. մարտից ի վեր, հայտնում է Մարդու իրավունքների պահպանման հարցով մոնիտորինգի սիրիական կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնում:
Տվյալները հրապարակվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին հայտարարելու առաջին օրը, փոխանցում է BBC-ն:
301.781 մահացածների թվում են ավելի քան 86.000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 15.000 երեխա և 10.000 կին:
Ակտիվիստների տվյալների համաձայն, մահացածների ընդհանուր քանակում նշվում են նաև 52.359 ընդդիմադիրներ, 59.006 սիրիական բանակի զինվորականներ, 48.048 գրոհայիններ, որոնք աջակցում են սիրիական ռեժիմին, 52.031 գրոհայիններ ԻՊ և նախկին «Նուսրայի ճակատ» ծայրահեղական խմբավորումներից, 3.645 չպարզված զոհ: