Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցից հետո գործարանում մասսայական կրճատումներ են սկսվել և աշխատանքից հեռացվելու է 600 աշխատակից: Լուրերի իսկությունը ճշտելու համարORER.am-ը պարզաբանում խնդրեց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից. «Տվյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Երեկ ոչ մի աշխատակից աշխատանքից չի ազատվել: Դեռ նախարարի այցից առաջ աշխատանքից ազատվել է 7 մարդ, որոնք գնացել են խմբագրություն և ասել, որ վեց հարյուր մարդ կրճատելու են աշխատանքից: 7 աշխատակիցներն ազատվել են ոչ սեփական դիմումի համաձայն, թե ինչո ՞ւ, դա գիտի տվյալ վարչության պատասխանատուն, բայց մի բան ակնհայտ է, որ որոշ բաժիններ ունեն նույն մասնագետից երեք հոգի: Երբ «Նաիրիտը» չէր գործում, այդ տարիների ընթացքում աշխատանքից ազատվել է մոտ 1100 մարդ: Հիմա 600 աշխատակցի աշխատանքից հեռացնելու կամ մասսայական կրճատումների մասին խոսելն աբսուրդ է»: