Իրանը կարող է վարձակալել տարածաշրջանային գազատարները իր գազը ԵՄ արտահանելու համար
ՄիջազգայինԻրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է վարձակալել տարածաշրջանային գազատարները և փոխարենը չկառուցել նոր երթուղիներ՝ գազը ԵՄ երկրներ արտահանելու համար:
Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին: Նրա խոսքով՝ ԵՄ իրանական գազ հասցնելու հնարավոր ուղիներից մեկը Իրանում գազի հեղուկացման գործարանների կառուցումն է:
BP-ի տվյալներով՝ 2015 թվականի սկզբին Իրանի գազի ապացուցված պաշարները կազմել են 34 տրիլիոն խորանարդ մետր: Գազի համաշխարհային շուկայում Իրանի մասնաբաժինը կազմել է 17 տոկոս: