Իրավապաշտպանները Բարաք Օբամային կոչ են արել ներում շնորհել Էդվարդ Սնոուդենին
ՄիջազգայինԵրեք ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել ներում շնորհել Ռուսաստանում բնակվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նման կոչով հանդես են եկել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները, որոնք օնլայն խնդրագիր են կազմել` պահանջելով պաշտոնապես ներում շնորհել իրազեկիչին:
Սնոուդենը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին աջակցության համար և հայտարարել է, որ կարևոր է համարում կառավարության սխալները ուղղելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սնոուդենը ևս խնդրել էր Բարաք Օբամային ներում շնորհել իրեն: