Պորոշենկոն կհանդիպի Քլինթոնի հետ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 18-21-ը Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում կհանդիպի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, հայտնում է ЛIГА.net–ն:
Նրա խոսքով սեպտեմբերի 18-21-ը Ուկրաինայի նախագահը կգտնվի ԱՄՆ-ում, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ու ՄԱԿ-ի ԱԽ-ում ու մի շարք երկկողմանի հանդիպումներ կունենա առաջատար պետությունների առաջնորդների հետ: Նաեւ ծրագրված են բանակցություններ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների հետ: Առայժմ հաստատված է նրա հանդիպումը Հիլարի Քլինթոնի հետ:
ՄԻնչ այդ արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ ՄԱԿ-ի ԳՎ կուլիսներում կկայանա Պորոշենկոյի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: