ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները
ՄիջազգայինԵվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների, ինչպես նաև այդ երկրների տարածքում գրանցված 37 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները։
Սահմանափակող միջոցները երկարաձգվել են մինչև 2017 թվականի մարտի 15-ը, ասված է ԵՄ Խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
ԵՄ-ն 2014 թվականի մարտին անհատական պատժամիջոցներ է սահմանել «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված գործողությունների» առնչությամբ։ Ցանկի վերջին խմբագրված տարբերակում նշված է 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձ Ռուսաստանից և Ուկրաինայից, այդ թվում՝ ռուս պաշտոնատար անձ և հայտնիներ, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարները։