Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ Թրամփը խնդիր է ամբողջ աշխարհի համար
ՄիջազգայինԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցն անհանգստություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրոք կարող Է Սպիտակ տան ղեկավարը դառնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ դեպքում այն տեղում, որտեղ մեծագույն պատասխանատվություն Է պահանջվում, կհայտնվի, հավանաբար, անպատասխանատու մարդ»,- հայտարարել Է ԵԽ-ի ղեկավարը սեպտեմբերի 15-ին «Շպիգել-օնլայն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում: «Թրամփը հիմնախնդիր Է ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ ախարհի համար»,- ասել Է Շուլցը:
Եվրախորհրդարանի նախագահը նաեւ ընդգծել Է, որ Եվրոպան «պատմական պահ» Է ապրում: «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սխալ համարում այն, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ձեռք Է բերվել Եվրոպայում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: