Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքի առաջ դժգոհ քաղաքացիները հացադուլ են սկսել
ՄիջազգայինԱդրբեջանի գլխավոր դատախազության շենքի առաջ մի խումբ դժգոհ քաղաքացիներ հացադուլ են սկսել:
Ըստ haqqin.az–ի տեղեկությունների՝ Ալյա Թամրազովան,Սեւդա Սուլեյմանովան, Մատանատ Մահմարզաեւան ու մյուսները դժգոհում են իրենց բողոքների ոչ անկողմնակալ քննությունից ու հացադուլ են հայտարարել:
Մինչդեռ ըստ գործակալության աղբյուրի, Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը հերքել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով վերոնշյալ քաաղքացիներին ընդունել է գլխավոր դատախազ Զակիր Գարալովը, լսել նրանց ու նրանց բողոքները քննելու մասին հանձնարարականներ տվել: