Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը:
Նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը և այլք:
Նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել՝ նիստի ընթացքում կառավարության կազմը քննարկվելո՞ւ է, սակայն Հարությունյանը նշեց, որ չի կարող ասել: