Գերմանիայում ներգաղթյալ դեռահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել
ՄիջազգայինԳերմանիայի արևելքում`Բաութցեն քաղաքում ծագած խոշոր վեճին մասնակցել է մոտ 20 դեռահաս ներգաղթյալ.այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Ուվե Կիլցը:
«Եղել է մոտ 15-20 դեռահաս փախստականի կարգավիճակ փնտրող մի կողմից և մոտ 80 տեղացի` մյուս կողմից»,- հայտնել է նա`նշելով, որ նախօրեին ժամը մոտ 23:20-ին արդեն կարգուկանոն է հաստատվել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցած 80 տեղացիները պատկանում են աջակողմյան քաղաքական շրջաններին: Կռվի մասնակիցները միմյանց վրա շշեր են նետել, վիրավորել և կռվել: Երբ ոստիկանությունը միջամտել է, փայտեր և շշեր սկսել են նետել նաև իրավապահների ուղղությամբ: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Վիճաբանություններ տեղացիների և փախստականների միջև Բաութցենում առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում. փոխանցում է РИА Новости-ն: