Չինաստանի արեւելքում առնվազն տասը մարդ է զոհվել «Մերանտի» թայֆունի պատճառով
ՄիջազգայինՉինաստանի արեւելքում առնվազն տասը մարդ Է զոհվել «Մերանտի» հզոր թայֆունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սինհուա գործակալությունը:
Ֆուցզյանի նահանգում տարերքը յոթ մարդու կյանք Է խլել, եւս երեքը զոհվել են Չժեցզյանում: Տեղական իշխանությունների տվյալներով՝ այդ տարածաշրջանների 11 բնակիչներ անհետ կորել են:
Թայֆունը Ֆուցզյանի նահանգում ավերել Է շուրջ 1,6 հազար տուն եւ վնասել 22,2 հազար հեկտար գյուղատնտեսական ցանքատարածություններ: Տարածաշրջանին պատճառված ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 1,7 մլրդ յուան (249 մլն դոլար): Տեղի վարչակազմը 60 մլն յուան (8,8 մլն դոլար) Է հատկացրել տարերքից տուժածներին օգնելու համար:
«Մերանտին» մայրցամաքային Չինաստանում մոլեգնել Է սեպտեմբերի 15-ին՝ ցամաք դուրս գալով Ֆուցզյանի նահանգի Սյամեն քաղաքում: Դրա Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում Էր վայրկյանում 48 մետրի: Թայֆունը տարածաշրջանում ամենաուժգինն Է դարձել 1949 թվականին օդերեւութաբանական դիտարկումների սկսվելուց ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: