Շվեդիայում դատարանն անփոփոխ է թողել Ջուլիան Ասանժի ձերբակալության հրամանը
ՄիջազգայինՇվեդիայի դատարանը սեպտեմբերի 16-ին ուժի մեջ է թողել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության հրամանը: Նա անցնում է բռնաբարության գործով, ավելի վաղ Europol-ը նրա ձերբակալության համաեվրոպական հրաման է դուրս գրել, հայտնում է DW-ն:
Միաժամանակ WikiLeaks-ի Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Ասանժը համաձայնել է հանձնվել ԱՄՆ-ի իշխանություններին, եթե նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի իր իրազեկիչ Չելսի Մեննինգին (մինչեւ սեռափոխության վիրահատությունը` Բրեդլի Մեննինգ): Նա 35 տարվա ազատազրկման է դատապարտվել WikiLeaks-ին Պենտագոնի եւ Պետքարտուղարության գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար: