Դալայ-լաման ԵՄ-ին հորդորել Է Տիբեթի հարցում ճնշում գործադրել Պեկինի վրա
ՄիջազգայինՏիբեթական բուդդայականության հոգեւոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ը Եվրամիությանը հորդորել Է քննադատության ենթարկել Պեկինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դիմում եմ Ձեզ, որպեսզի տիբեթական հարցը չանհետանա օրակարգից»,- հայտարարել Է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում, հաղորդել Է «Գերմանական ալիք» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Կրոնական առաջնորդի խոսքով՝ միլիոնավոր տիբեթցիներ ապրում են «մշտական վախի մեջ», ուստի Եվրամիությունը կոչված Է «կառուցողական քննադատության» ենթարկելու ՉԺՀ-ի իշխանություններին:
Մինչեւ 2010 թվականը Չինաստանի կառավարությունը բանակցությունների մի քանի փուլ Է անցկացրել Դալայ-լամայի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել:
Դալայ-լաման1959 թվականին Հնդկաստան Է փախել Չինաստանի Տիբեթում տեղի ունեցած անհաջող ապստամբությունից հետո: Պաշտոնական Պեկինը նրան համարում Է քաղաքական գործիչ, որը, քողարկվելով իր կրոնական կարգավիճակով, զբաղվում Է անջատողական գործունեությամբ եւ փորձում Է Տիբեթն անջատել Չինաստանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: