Տուսկը նշել է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հայտի ներկայացման ժամկետը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ի կազմից դուրս գալու հայտ ներկայացնել 2017 թվականի հունվար-փետրվարին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Մեզ համար միանգամայն հասկանալի էր, որ հարկավոր է սպասել 50-րդ հոդվածի գործողության պաշտոնական գործարկմանը: Վարչապետ Մեյն ասաց, որ գրեթե անհնար է դա անել այս տարվա ընթացքում, բայց միանգամայն հնարավոր է, որ դրանք պատրաստ կլինեն, հավանաբար, հաջորդ տարվա հունվարին, հնարավոր է՝ փետրվարին»,- ասել է Տուսկը: