Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի գլխավոր քարոզչին ոչնչացնելու մասին
ՄիջազգայինԱՄՆ ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 7-ին ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին` Վայիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայեդին, ով հայտնի էր որպես «բժիշկ Վայիլ»: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Պենտագոնին:
Օդային հարձակումը իրականացվել է Ռաքքա քաղաքի մոտակայքում, որը Սիրիայում ԻՊ-ի գրաված տարածքների վարչական կենտրոնն է համարվում:
Նշվում է, որ «բժիշկ Վայիլը» այսպես կոչված` «տեղեկատվության նախարարն» է եղել և պատասխանատու է եղել քարոզարշավի հարցերի համար:
Ինչպես նշել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը, ալ-Ֆայեդը պատրաստում էր քարոզչական տեսանյութեր, որոնք հաճախ պատկերում էին ահաբեկիչների իրականացրած մահապատիժներն ու հալածանքները: