Դամասկոսը անում է հնարավոր ամեն ինչ Հալեպի արեւելք օգնության մատակարարումները հեշտացնելու համար
ՄիջազգայինՍիրիայի ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ Սիրիայի ցանկացած բնակավայր՝ այդ թվում արեւելյան Հալեպ հումանիտար օգնության մատակարարումները հեշտացնելու համար, ասվումէ ՍԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը:
«Սիրիայի ղեկավարությունը հաստատում է, որ արել է հնարավոր ամեն ինչ, արեւելյան Հալեպ հումանիտար օգնության մատակարարումը հեշտացնելու համար: Ընդ որում ոչ մի երաշխիքներ չեն ստացվել շարասյան անվտանգության մասին՝ հաշվի առնելով, որ զինյալները շարունակում են գնդակոծել ճանապարհը, որով պետք է անցնի շարասյունը»- նշվում է ԱԳՆհայտարարության մեջ:
Սիրիայի ղեկավարությունը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ հեշտացնելու համար օգնության մատակարարումները ոչ միայն Հալեպ, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրեր, որոնք ունեն դրա կարիքը, ասվում է փաստաթղթում: