Չինաստանում «Մերանտի» փոթորիկի զոհն է դարձել 28 մարդ, 15 մարդ համարվում է անհետ կորած
ՄիջազգայինՉինաստանում ավելացել է ուժեղագույն փոթորիկի զոհերի թիվը: Իշխանության տվյալների համաձայն, մահացածների թիվը հասել է 28-ի, ևս 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ, փոխանցում է rosbalt.ru-ն:
Աղետի հարվածի հետևանքով տուժել են Ֆուցզյան նահանգը, որտեղ կա 18 զոհ, և Չժեցզյան նահանգը, որտեղ կա 10 զոհ:
«Մերանտի» փոթորիկի հասցրած անմիջական վնասը գնահատվում է 2.6 մլրդ դոլար: Տուժածներին, մասնավորապես առանց տանիքի մնացած բնակիչներին, պաշտոնյաները կվճարեն 8.8 մլն դոլար փոխհատուցում: