Սիրիայի հարցի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կընթնա փակ ռեժիմով
ՄիջազգայինՍիրայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպումը նշանակվել է Նյու Յորքի ժամանակով 19.30-ին (03.30): Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի պաշտոնակատարը: Հիշեցնենք, որ Նոր Զելանդիան հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ներկայացուցիչը սեպեմբեր ամսից:
Խորհրդակցությունը կընթնա փակ ռեժիմով: Խորհրդի հանդիպումը կայանալու է Ռուսաստանի նախաձեռնությամբ:
Մոսկվան Վաշինգտոնից տեղի ունեցածի վերաբերյալ մանրակրկիտ բացատրություն է պահանջում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է: