Սիրիական բանակը ետ է վերադարձրել կոալիցիայի կողմից ավիահարվածի ենթարկված դիրքերը
ՄիջազգայինՍիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջակայքում գտնվող դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կողմից ենթարկվել էին ավիահարվածների: Այդ մասին հաղորդել է Sputnik գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է: Ավիահարվածներն իրականացվել են զինադադարի ռեժիմի պայմաններում:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսազույցի ընթացքում պայմանավորվել էին երկարաձգել զինադադարը, որն ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ից: Այն պետք է շարունակվեր ևս 48 ժամ: