Տեղ համայնքում ընտրական հանձնաժողովը աշխատանքները սկսել է ուշացումով
ՔաղաքականՍյունիքի մարզի Տեղ համայնքում ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովը աշխատանքները սկսել է ուշացումով,- այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքից:
Տեղ համայնքում նաև արձանագրվել է ընտրատեղամասի գույքի կահավորման խախտում:
Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը և Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը: