Լոնդոնում փախստականների աջակցության ցույցին միացել են պատգամավորները և դերասանները
ՄիջազգայինԽորհրդարանի պատգամավորները և դերասանները միացել են բազմահազարանոց ամբոխին, որը երթով անցել է Լոնդոնով` որպես փախստականների հետ համերաշխության նշան, փոխանցում է РИА Новости-ն:
Ցույցին, որին ոստիկանության հաշվարկներով մասնակցել է մոտ 20.000 մարդ, մասնակցել է դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվը, նրա գործընկերներ Դուգլաս Բութը և Ջուլիեթ Սթիվենսոնը, «կանաչների» կուսակցության առաջնորդներից մեկը` Քերոլայն Լուկասը, Լեյբորիստական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:
Ակցիային մասնակցելու համար հատուկ Լոնդոն են ժամանել մարդիկ ամբողջ երկրից: Երթի կազմակերպիչների խոսքով, ակցիային մասնակցել է մոտ 50 կազմակերպություն և 200 հոգևոր առաջնորդ:
Երթի մասնակիցների ձեռքում եղել են գրառումներ` «Ոչ ոք չի կարող լինել անօրինական», «Թույլ մի տվեք խեղդվել», «Ընտրեք սերը», «Փախստականներին այստեղ ուրախ են» և «Մարդ եղեք»: