Ոստիկանությունը 20 թաղամաս է շրջապատել Նյու Յորքում տեղի ունեցած պայթյունի վայրի շրջակայքում
ՄիջազգայինՈստիկանությունը 20 թաղամաս է շրջապատել Նյու Յորքում պայթյունի վայրի շրջակայքում, հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Ոստիկանները գնում են գիշերային փողոցներով լապտերներով և հետազոտում են վայրը, նրանք ստուգում են, որ չկա որևէ վտանգ։ Քննությունը տեղի ունեցածը դեռ ահաբեկչություն չի անվանում»,- ասել է հեռուստաալիքի թղթակիցը դեպքի վայրից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման տեսախցիկներից ստացված ձայնագրությունները, որոնց վրա տարբեր անկյուններից երևում է պայթյունի պահը։
Պայթյունը Նյու Յորքում գրանցվել է շաբաթ երեկոյան։ Գործողությունն իրականացնողներն ընտրել են Չելսի թաղամասը, որտեղ շատ ռեստորաններ, բարեր, գեյ-ակումբներ և խանութներ են գտնվում։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 29 մարդ, վիրավորներից մեկը ծանր վիճակում է։