Թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարիի նահանգի Յուքսեքովա շրջանում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է շրջանում սկսվելիք հատուկ հակաահաբեկչական գործողության մասին, որն ուղղված է լինելու «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ:
Թուրքական ԶՈւ-ի հատուկ ջոկատայինների կողմից փակվել է Յուքսեքովա շրջանի մուտքն ու ելքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԱԿ-ի գրոհայիններն այս շրջանում ոչնչացրել էին թուրքական ԶՈՒ-ին պատկանող մի քանի ուղղաթիռ:
Նշենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։