Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել ավիացիոն գործարքներ կնքելու խոչընդոտները
ՄիջազգայինԻրանը կիրակի օրը ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել խոչընդոտները, որոնք միջազգային պատժամիջոցները հանելուց հետո երկրին խանգարում են գնել մարդատար ինքնաթիռներ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք բանակցություններ ենք վարում բոլոր խոշոր ընկերությունների հետ… Գոյություն ունեն բազմաթիվ արգելքներ, սակայն ես վստահ եմ, որ քանի որ մենք պահպանել ենք բոլոր միջազգային կանոնները և կանոնակարգերը, ապա բոլոր այդ խնդիրները կլուծվեն»,- մեջբերում է գործակալությունը Իրանի քաղաքային զարգացման և ճանապարհների նախարար Աբաս Ահունդիի խոսքերը, որոնք նա կիրակիր օրը ասել է ավիացիայի և ֆինանսավորման հարցերով CAPA գագաթնաժողովում: Ինչպես նշում է գործակալությունը, դա ավիացիայի ոլորտում առաջատար ընկերությունների երկրորդ խոշորագույն ժողովն է Թեհնարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումից հետո:
Նախարարի խոսքով` այդ միջոցառմանը արտասահմանյան ընկերությունների ներկայությունը վկայում է, որ ավիացիան կրում է միջազգային բնույթ և «ԱՄՆ կառավարությունը չի կարող դրան արգելել»: