Թաիլանդում նավը բախվել է բետոնե կամրջին. զոհեր կան
ՄիջազգայինԹաիլանդում ջերմանավը բախվել է բետոնե կամրջին եւ շրջվել: Պատահարի հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չաո Ֆրայա գետի վրայով երկրի կենտրոնական հատվածում երթեւեկող նավում շուրջ 100 ուղեւոր է եղել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Որոնողական աշխատանքները դժվարանում են հորդառատ անձրեւի պատճառով:
Հաղորդվում է, որ աղետը տեղի է ունեցել, երբ ջերմանավի հրամանատարը փորձել է խուսափել այլ նավի հետ բախումից: