Խամենեի. Տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ են
ՄիջազգայինՏարածաշրջանային խնդիրնեի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն «անօգուտ եւ վնասակար են»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Ամերիկացիները պնդում են, որպեսզի մենք իրենց հետ բանակցենք Արեւմտյան Ասիայի, հատկապես՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ Եմենի խնդիրների շուրջ: Ինչո՞ւմ է այդ պահանջի իրական նպատակը: Նրանք (ամերիկացիները) այլ նպատակ չունեն՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելուց բացի, որը տարածաշրջանում ամերիկացիների անհաջողությունների հիմնական պատճառն է: Մենք Իրանի հանդեպ ԱՄՆ-ի ակնհայտ թշնամանքի մեջ համոզվելու հնարավորություն ունեցել ենք միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում եւ ամբողջությամբ կորցրել ենք ամերիկյան կողմից հանդեպ վստահությունը»,- ասել է Խամենեին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «ոչ միայն անօգուտ, այլեւ վնասակար կլինեին»:
«Ես այդ հարցը քննարկել եմ Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, իմ ներկայացրած փաստարկների դեմ որեւէ առարկություն չի եղել»,- ընդգծել է նա: