Ընտրություններ ՌԴ-ում. Էքզիթ-փոլի տվյալները. «Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է
ՄիջազգայինՌուսաստանի Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատարն է՝ ընտրողների 44.5% ձայնով: Սրանք «Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի պատվերով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսակա կենտրոնի անցկացրած էքզիթ-փոլի արդյունքներն են:ս
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրորդ տեղում ՌԼԴԿ-ն է՝ 15.3% ձայնով, երրորդ տեղում՝ ՌԴԿԿ-ն՝ 14.9%-ով, չորրորդ հորիզոնականում՝ «Արդար Ռուսաստանը»՝ 8.1%-ով: Հնգյակը եզրափակում է «Յաբլոկո»-ն՝ 3.5% ձայնով: