Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ Մանհեթենում ռումբի պայթյունն «ահաբեկչական ակտ էր»: Այս մասին հաղորդում էBBC-ն:
Նա, միաժամանակ, նշել է, որ դեռեւս վկայություններ չկան, որ միջազգային ահաբեկչական խմբավորումները կապ ունեն պայթյունի հետ: Քաղաքի հիմնական տրանսպորտային հանգույցների պարեկության գործում, ընդհանուր առմամբ, 1000 ոստիկաններ եւ ազգային գվարդիայի զինծառայողներ են ներգրավվել:
Պայթյունը որոտացել է նախօրեին, նյույորքյան Մանհեթենի Չելսի շրջանում: Ավելի ուշ պայթյունից վայրից մի քանի թաղամաս հեռավորությամբ երկրորդ ռումբն է հայտնաբերվել եւ վնասազերծվել:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ Նյու Ջերսիում ինքնաշեն ռումբի պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել: