Մեդվեդեւը հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի մասին
Միջազգային«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Պետդումայի ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին:
Ըստ Lenta-ի՝ նա 2016 թվականի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի արդյունքը լավ է գնահատել: Մեդվեդեւը վստահ է, որ իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կստանա խորհրդարանի ստորին պալատում:
Նրա կարծիքով՝ քվեարկության արդյունքները վկայում են «Եդինայա Ռոսիա»-ին քաղաքացիների մեծամասնության աջակցության մասին, ինչը կուսակցությանը «հնարավորություն է ընձեռում աշխատել հանուն երկրի բարեկեցության»: