Ընտրություններ Գերմանիայում. Մերկելի կոալիցիան կորցնում է մեծամասնությունը
ՄիջազգայինԳերմանիայի մայրաքաղաքում տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններ են կայացել: Կանցլեր Անգելա Մերկելի սոցիալ-դեմոկրատների եւ քրիստոնեա-դեմոկրատների կոալիցիան այստեղ կորցնում է մեծամասնությունը: Հիմա արդեն կուսակցությունները պետք է նոր միությունների շուրջ համաձայնություն ձեռք բերեն:
Ըստ DW-ի՝ Բեռլինի խորհրդարանի 130 պատգամավորական տեղի համար 21 կուսակցության 927 թեկնածու էր պայքարում: Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանում 6 կուսակցություն է հայտնվում, եւ հիմա հարկ կլինի քաղաքական միությունների նոր տարբերակներ որոնել: