Օբաման եւ Նեթանյահուն կհանդիպեն Նյու Յորքում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կքննարկեն ռազմական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկել նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ գոյություն ունեցող հակամարտության կարգավորման հարցը:
Էռնեստը նաեւ հաղորդել է, որ Օբաման հանդիպելու է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ՝ երկկողմ հարաբերություններն ու Հյուսիսային Կորեայի «սադրիչ պահվածքը» քննարկելու համար: