Ամալ Քլունին պայքար է սկսում «Իսլամական պետության» դեմ
ՄիջազգայինԻրավապաշտպան Ամալ Քլունին և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը մտադիր են «Իսլամական պետության» «նողկալի հանցագործությունների» վերաբերյալ ապացույցներ հավաքելու ծրագիր ներկայացնել:
Ինչպես հայտնում է The Independent-ը` երկու գործիչները պատրաստվում են վաղը ՄԱԿ-ում կոչ անել աշխարհի կառավարություններին, հասարակական կազմակերպություններին և այլ կազմակերպությունների` միանալ իրենց արշավին հանուն արդարության՝ այսպես կոչված «Իսլամական պետության» զոհերի համար:
Նյու Յորքում ՄԱԿ-ի ժողովը կկայանա Ամալ Քլունիի` ՄԱԿ-ին ուղղված ելույթից օրեր անց, որում իրավաբանը նշել էր, որ «ամաչում է ԻՊ-ին կանխելու կամ պատժելու» հարցում կազմակերպության ձախողման համար այն բոլոր հանցագործություններից հետո, որոնք իսլամիստները գործել են Իրաքում և Սիրիայում, մասնավորապես` եզդիների նկատմամբ: