Հնդկաստանում Պակիստանին մեղադրել են հնդիկ զինծառայողների վրա հարձակումների համար
ՄիջազգայինՀնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում հետեւակային զորքերի զորամասի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչները, ինչի հետեւանքով 17 զինծառայող է զոհվել, պակիստանյան խմբավորման անդամներ են եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հնդկական բանակի մարտական գործողությունների բաժնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռանբիր Սինգհը:
«Նրանք օտարերկրյա ահաբեկիչներ էին: Նախնական տվյալները վկայում են, որ սպանված զինյալները «Ջաիշ է Մուհամմադ» խմբավորման անդամներ են»,- նշել է նա: Այն Պակիստանում տեղակայված ծայրահեղական իսլամական խմբավորում է:
Ռանբիր Սինգհը նաեւ նշել է, որ սպանվածների մոտ պակիստանյան նշաններով «ռազմական նշանակության առարկաներ» են հայտնաբերվել: Գեներալի կարծիքով՝ զինյալները լավ մարզված եւ զինված էին: