Morning Consult-ի հարցումը Քլինթոնի 2 տոկոսի առավելություն է արձանագրել Թրամփի նկատմամբ
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդամենը 2 տոկոսի առավելություն ունի հանրապետական իր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Morning Consult ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվե լ են սեպտեմբերի 18-ին:
Եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա Քլինթոնը կկարողանար հավաքել ձայների 42 տոկոսը, իս Թրամփը՝ 40 տոկոսը: Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնն առայժմ ստանում Է ձայների 8 տոկոսը, հարցվածների եւս երեք տոկոսը նախապատվությունը տալիս Է «կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթեյնին: Հատազոտությունն անցկացվել Է սեպտեմբերի 15-16-ին:
Այս տվյալները փաստորեն ոչնչով չեն տարբերվում այն արդյունքներից, որոնք ստացվել Էին սեպտեմբերի 6-8-ին կատարված հարցման ընթացքում: Քլինթոնին այն ժամանակ պաշտպանել Էր ընտրողների 41 տոկոսը, իսկ Թրամփին՝ 39 տոկոսը:
Ընդամենը մասնագետները հարցում են արել 3500 մարդու, անճշտությունը կազմում Է 2 տոկոս:
Ընդսմին, ինչպես նշում Է CBS հեռուստաալիքը, նախագահական մրցավազքի հիմնական մասնակիցներն ընտրողների ձայների համար պայքարում գործնականում հավասարվել են 13 նահանգներում, որտեղ թեկնածունեից ոչ մեկը կողմնակիցների մեծամասնություն չունի: Նրանք երկուսն Էլ այդ նահանգներում հավաքում են 42-ական տոկոս: ԱՄՆ-ում նախագահական ընրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: